L'Oréal Paris-ը դարձել է ամենաթանկ կոսմետիկ բրենդը


L'Oréal Paris-ը դարձել է ամենաթանկ կոսմետիկ բրենդը
Հունիս 3 20:31 2018

L'Oréal Paris բրենդը գլխավորել է  2018թ ամենաթանկ կոսմետիկ բրենդերի վարկանիշը: Ըստ փորձագետների, այս դիրքը հնարավոր է եղել գրավել սպառողների նկատմամբ ընկերության կողմից որդեգրած հատուկ մոտեցման շնորհիվ:

 

Բրենդի գնի տարեկան աճը կազմել է 9 տոկոս, քանի որ ընկերությունը օգտագործել է  «հաջողված ռազմավարություններ հաճախորդների հավատարմության ամրապնդման համար»:

 

Մասնավորապես, նշվում է, որ ապրանքանիշը արդյունավետորեն օգտագործում է սոցիալական ցանցերը  և իր քարոզարշավներում ներդնում է նորարարություններ: Օրինակ, այն իր դեսպան է նշանակել Վայնոնա Ռայդերին և Կաննի կինոփառատոնում կանանց իրավունքների մասին թոք շոու է  անցկացրել: