Լիլի Ռոուզ Դեպը և Տիմոտի Շալամեն՝ նոր ֆիլմում


Լիլի Ռոուզ Դեպը և Տիմոտի Շալամեն՝ նոր ֆիլմում
Հունիս 3 19:12 2018

«Netflix » կինոընկերությունը գաղտնազերծել է  «Արքան» նոր ֆիլմի դերասանական կազմը:

 

Տիմոտի Շալամեից բացի, նոր դերեր են ունենալու նաև Լիլի Ռոուզ Դեպը և Ռոբերտ Պատտինսոնը:

 

Ֆիլմը Ուիլյամ Շեքսպիրի «Հենրիխ 4-րդ» և «Հենրիխ 5-րդ» պիեսների մոտիվներով է: Շալամեն արքայազն Հենրիխի դերակատարն է լինելու, Ռոբերտ Պատտինսոնը՝ ֆրանսիացի արքայազնի, իսկ Լիլի Ռոուզ Դեպը մարմնավորելու է Ֆրանսիայի արքայադուստր Եկատերինային:

 

Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են հունիսին, իսկ պրեմիերան կայանալու է 2019 թվականին: