27-ամյա բնակիչը սարի վերին հատվածում հանկարծամահ է եղել


27-ամյա բնակիչը սարի վերին հատվածում հանկարծամահ է եղել
Հունիս 3 00:32 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անասնապահությամբ զբաղվելիս սարի վերին հատվածում հանկարծամահ է եղել Մայիսյան գյուղի բնակիչ Մ. Ա.-ն (ծնված 1991 թ.):

Փրկարարները Մ. Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: