Ոստիկանությունը որոնում է 28-ամյա կնոջը, ով Լիբանանի քաղաքացու ՄԻԱՎ հիվանդությունը բուժելու համար նրանից «շորթել է» 15 հազար դոլար


Ոստիկանությունը որոնում է 28-ամյա կնոջը, ով Լիբանանի քաղաքացու ՄԻԱՎ հիվանդությունը բուժելու համար նրանից «շորթել է» 15 հազար դոլար
Հունիս 2 23:49 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնում են Երևանի բնակիչ՝ 28-ամյա Աննա Մ-ին։ Ի

Երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Ֆ. Ֆ-ն և հայտնել, որ «Արմենիկում» կլինիկական կենտրոնում ՄԻԱՎ հիվանդությունը բուժելու նպատակով այս տարվա մայիսին Աննա Մ.-ն իրենից վերցրել է 15 հազար ԱՄՆ դոլար ու մինչև առ այսօր ոչ միայն իր բուժման հարցը չի լուծվել, այլ նաև չի կարողանում գտնել նրան։