Պատմության ամենախոշոր մարդասպանը՝ «Արյունոտ կոմսուհի» Էլիզաբեթ I-ը


Պատմության ամենախոշոր մարդասպանը՝ «Արյունոտ կոմսուհի» Էլիզաբեթ I-ը
Հունիս 1 23:47 2018

Բաթորի տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներ Դյորդյան Էչեդից ու Աննան ծնեցին Էլիզաբեթին : 11 տարեկանում աղջկան նշանեցին, իսկ 15 տարեկանում կնության տվեցին Ֆերենց Նադաշդին : Էլիզաբեթի ամուսինը Հունագրիայի զորքերի հրամանատարն էր թուրքերի դեմ պատերազմում ու առանձնանում էր գերիների հանդեպ ծայրահեղ դաժան վերաբերմունքով : Կոմսուհու համար ամուսնական նվեր էր Չեյտեի ամրոցը : Ամուսնությունը կայացավ 1575 թ. մայիսի 8-ին 4,500 հյուրերի ներկայությամբ :

1578 թ. թուրքերի դեմ պատերազմի ժամանակ, երբ Ֆերենցը զորահրամանատար էր նշանակվել, Էլիզաբեթն իրեն նվիրված ամրոցում զբաղվում էր տնտեսությամբ ու բոլոր գործերի կառավարմամբ : Նա պաշտպանում էր ամուսնու բոլոր կալվածքները, որոնք Վիեննայի ճանապարհին էին գտնվում : Կինը գիտակցում էր, որ իրեն վտանգ է սպառնում, քանի որ նախկինում Չեյտե ամրոցին շրջապատող գյուղը թալանել էին օսմանյան թուրքերը : Պատերազմի ընթացքում Էլիզաբեթը զբաղվում էր անտուն կանանց, ինչպես նաև թուրքերի կողմից գերեվարված, բռնաբարված ու հղիացած կանանց պաշտպանությամբ :

1586-1610-ականներին զանգվածային լուրեր են տարածվում այն մասին, որ ամրոցի շրջակայքում երիտասարդ աղջիկների դիեր են հայտնաբերվում : Կոմսուհու ամուսինն ու հարազատները, կարծես թե, քաջ տեղյակ էին, թե ինչ է կատարվում իրականում, սակայն փորձում էին փրկել Էլիզաբեթին : 1610-ին վերջիվերջո տեղեկությունը հասավ Հաբսբուրգների ամրոց, և հետաքննություն սկսվեց :

Հետաքննությունը ղեկավարում էր Հունգարիայի կոմս Դյորդ Տուրզոն, ում օգնականն էր Լասլո Տուրոշին : Ըստ նրանց տվյալների՝ կոնսուհի Էլիզաբեթ Բաթորին ամեն շաբաթ լոգանք էր ընդունում երիտասարդ կույս աղջիկների արյունով : Պատմում էին նաև այն մասին, իբր կոմսուհին իր ամրոց էր բերում երիտասարդ աղջիկների՝ նրանց քաղաքավարություն սովորեցնելու պատրվակով : Այնուհետև այդ աղջիկները նկուղ էին տարվում, գազանաբար սպանվում այնպես, որ մարմնից որքան հնարավոր է շատ արյուն դուրս գար : Խոսքը գնում է ընդհանուր առմամբ 30-650 զոհերի մասին : Այս թիվը տարբեր է տարբեր աղբյուրներում, սակայն շնորհիվ 650 թվի՝ կոմսուհի Էլիզաբեթին մինչ օրս անվանում են բոլոր ժամանակների ամենախոշոր սերիական մարդասպաններից մեկը, և այս ռեկորդն ամրագրել են Գինեսի ռեկորդների գրքում :

 

 

Էլիզաբեթին անվանել են Արյունոտ կոմսուհի կամ Չեյտեի պան : Կնոջը փակեցին սեփական ամրոցում՝ նկուղային խավարի մեջ : Այնտեղ նա 3 տարի անցկացրեց : Դուստրը նրան գաղտնի խնամում էր, հարմարավետ կյանք ապահովում մորհամար : Կոմսուհու վերաբերյալ դատական բարձրագոչ գործ չհարուցվեց, քանի որ նրա տոհմի անունը բավականին հայտնի ու ազդեցիկ էր : Էլիզաբեթի քեռին Լեհաստանի թագավորն էր, իսկ հարազատ եղբայրը՝ Տրանսիլվանիայի կառավարիչը :

Կոմսուհու օգնականներին ու ծառաներին 1611 թ. ձերբակալեցին, սկսեցին փորձությունների ենթարկել, խոստովանություններ կորզել, այնուհետև պատժել : Յանա Ֆիցկոյին, ով Էլիզաբեթի ծառան էր, գլխատեցին, սիկ Դորոտա Սենտեշի, Իլոնա Յոյի և Կատարինա Բենիցկոյի մատները կտրեցին, այնուհետև այրեցին :

Պատճառը, թե հայտնի կոմսուհին ինչու էր նման սարսափելի արարքի դիմել, մինչ օրս անհայտ է : Կան մի քանի վարկածներ, որոնց ընդհանրությունն այն է, որ կինը ցանկանում էր իր երիտասարդությունը պահպանել, դուր գալ տղամարդկանց, և ինչ-ինչ պատճառներով նա կարծում էր, որ օտար կանանց արյունը հրաշալիորեն է ազդում մաշկի վրա :