Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը իրեն համարում է օրինակելի հայուհի և շուտով գալու է Հայաստան


Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը իրեն համարում է օրինակելի հայուհի և շուտով գալու է Հայաստան
Հունիս 1 20:13 2018

Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ բացահայտելով Հայաստան այցելելու իր մտադրությունը: «Իմ ամուսինը հայ է, և ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Սիրում եմ հայերի հպարտությունը: Ծրագրում եմ այցելել այնտեղ՝ չգիտեմ այս տարի, թե հաջորդ, բայց, կարծում եմ, ուրախ կլինի»,- Ubitennis կայքի թվիթերյան էջի համաձայն՝ հայտարարել է Ուիլյամսը:

Վիլիամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրն է: 2017թ. սեպտեմբերին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը: