Ոստիկանությունն «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երեւանի հյուրանոցներից մեկում


Ոստիկանությունն «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երեւանի հյուրանոցներից մեկում
Մայիս 31 12:45 2018

Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: 
Համապատասխան գործողություններ են իրականացվել:
Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: