Գյուրզա՝ տան նկուղում


Գյուրզա՝ տան նկուղում
Մայիս 30 17:48 2018

Մայիսի 29-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: