«Իսկ ու՞ր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես եւ իմ մի քանի կոլեգաներ ժողովրդի կողքին էինք». ինչու Սոնա Շահգելդյանը ելույթ չի ունեցել տոնական համերգին


«Իսկ ու՞ր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես եւ իմ մի քանի կոլեգաներ ժողովրդի կողքին էինք». ինչու Սոնա Շահգելդյանը ելույթ չի ունեցել տոնական համերգին
Մայիս 29 13:35 2018

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում: Սոնան արտահայտելով իր վրդովմունքը՝ գրել է.

«Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։

Մեղքը բնավ իմը չէր; այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։

Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք; որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։

Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել; որ ես ինքս չեմ առաջարկել երգել; ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար; իմ ազգի համար; բայց դա չի նշանակում; որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը; թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան ։

Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել; դա դեռ չի նշանակում; որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։

Թե կարծում էիք կարևորը 1_ին մասն էր; իսկ ուր էին այդ որոշ "աստղիկները"; երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողավրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք; բայց Ձերը; ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։

Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։

Բարին ընդ Ձեզ»։