Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ամռանը ընթերցել մի քանի հայտնի գրքեր


Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ամռանը ընթերցել մի քանի հայտնի գրքեր
Մայիս 27 18:01 2018

 

Ամերիկացի ձեռնարկատեր, « Microsoft » ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս  ամռանը ընթերցել  մի քանի հայտնի  գրքեր : YouTube հարթակում հայտնված տեսահոլովակում Գեյթսն անձամբ է թվարկում այդ գրքերի անունները:

 

Հայտնի ձեռնարկատերը  նշում է, որ իր առաջարկած գրքերը ընթերցվում են մի շնչով ու շատ հետաքրքիր են: Նա խորհուրդ  է տալիս ծանոթանալ Լեոնարդո դա Վինչիի կենսագրությանը, որը գրի է առել լրագրող Ուոլթեր Այզեքսոնը՝ 2017 թվականին , ընթերցել    Քեյթ Բոուլերի «Ամեն ինչ իր պատճառն ունի և մյուս սուտը, որն ինձ դուր է գալիս» վիպակը:

 

Այս վիպակը պատմում է քաղցկեղով հիվանդի հոգեբանական վիճակի և նրա կյանքի վերջին շրջանի   մասին: Բիլ Գեյթսի ներկայացրած ցուցակում    կան  նաև   ուսուցողական բնույթի այլ ստեղծագործություններ: