Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Հարվի Վայնշտեյնին


Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Հարվի Վայնշտեյնին
Մայիս 27 21:23 2018

Հոլիվուդյան դերասանուհիները մեկը մյուսի հետևից   նոր պատմություններ են հիշում այն մասին, թե ինչպես է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը անպարկեշտ առաջարկներ արել իրենց:  Նրանցից մեկն  էլ    Գվինետ Պելտրոուն է: Նա ևս պատմել է տարիների վաղեմություն ունեցող մի տհաճ միջադեպի մասին:

 

 Գվինետը  Վայնշտեյնի թիրախում է հայտնվել, երբ 22 տարեկան էր: Պրոդյուսերը նրան հյուրանոց է հրավիրել և առաջարկել է մերսում անել: Դերասանուհին հրաժարվել է, իսկ Վայնշտեյնը սպառնացել է նրան հեռացնել աշխատանքից, եթե  որևէ մեկին պատմի տեղի ունեցածի մասին:

 

Այդ ժամանակ Գվինետ Պելտրոուն և Բրեդ Փիթը սիրային կապի մեջ էին, և Գվինետը ամեն ինչ անկեղծորեն պատմել  է սիրելիին: Բրեդ Փիթն անմիջապես գնացել  է Վայնշտեյնի մոտ և ասել. «Կսպանեմ քեզ, եթե ևս մեկ անգամ փորձես վիրավորել Գվինետին»:

 

Այս միջադեպից հետո Վայնշտեյնն այլևս երբեք անպարկեշտ առաջարկով չի դիմել Պելտրոուին: