36-ամյա դերասանուհի Նատալի Դորմերը նոր սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել: Նա մարմնավորելու է Վիվիեն Լիին՝ «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր դերակատարուհուն: Սերիալը պատմելու է հոլիվուդյան աստղի կյանքի ու գործունեության մասին:
Նոր նախագիծը նկարահանելու են «FremantleMedia» և «Mainstreet Pictures» ընկերությունները: Ներկայացվելու են Վիվիեն Լիի անձնական կյանքի մանրամասները, ինչպես նաև կարիերայում հաջողությունների պատմությունը:










