Ինչպիսի կին է հարկավոր կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին


Ինչպիսի կին է հարկավոր կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին
Մայիս 25 23:58 2018

Խոյին մրցակից կին է հարկավոր: Տղամարդ Խոյին կին է հարկավոր, ով ոչ միայն կհամապատասխանի իրեն, այլև իրեն մարտահրավեր կնետի: Կին, ով չի հանձնվի, մշտապես կստիպի աճել, նոր նպատակների հասնել: Խոյի պատկերացրած իդեալական կինը միշտ ստանում է իր ուզածը: Նրա համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

 

Ցուլին «երկրային» կին է հարկավոր: Ցուլին զգացմունքային կին է հարկավոր, ով կկարողանա բավարարել նրա բոլոր պահանջները: Նա պետք է լավ պատրաստի, կարողանա պահպանել ընտանեկան օջախը, լավ տնտեսուհի լինել: Ցուլերը սիրում են նուրբ, հաճելի, հանգիստ աղջիկների:

 

Երկվորյակները խելացի կնոջ կարիք ունեն: Երկվորյակի համար իդեալական է կինը, ով կարող է կիսել նրա հետաքրքրությունները: Կինը պետք է խելացի, կարդացած լինի, կարողանա լավ խոսել, պաշտպանել սեփական կարծիքը: Բացի այդ՝ Երկվորյակները շփվող են, նրանց համար կարևոր է, որ իրենց երկրորդ կեսը հեշտությամբ ընդհանուր լեզու գտնի մարդկանց հետ:

 

Խեցգետնին մայր-կին է հարկավոր: Խեցգետինները միշտ լի են զգացմունքներով, նրանց կին է հարկավոր, ով հոգ կտանի իրենց մասին, կկարողանա լսել և բարի, կառուցողական խորհուրդ տալ: Խեցգետինները գնահատում են աջակցությունն ու հավատարմությունը:

 

Առյուծին կին է հարկավոր, ով կարողանում է տպավորություն թողնել: Առյուծները միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում, և նրանց վառ կին է հարկավոր: Կինը պետք է գեղեցիկ, ուժեղ, ուրախ լինի:

 

Կույսին բծախնդիր կին է հարկավոր: Կույսերը վերլուծական մտածողություն ունեն, նրանք հստակ գիտեն՝ ինչ են ցանկանում: Նրանց համար իդեալական է խնամված, անկախ, խելացի կինը: Նա չպետք է շատ ամաչկոտ լինի և հստակ պետք է իմանա՝ ինչի է արժանի: Կինը պետք է կարողանա հակադրվել քննադատությանն ու Կույսի դաժան բնավորությանը:

 

Կշեռքներին հավասարակշռված կին է հարկավոր: Կշեռքները գրավիչ են, շփվող, ուղիղ: Նրանք տանել չեն կարողանում ագրեսիան: Այս տղամարդկանց կին է հարկավոր, ով կարողանում է ամենն ընդունել այնպես, ինչպես կա: Նա պետք է գրավիչ լինի, նուրբ, հանգիստ, կարողանա աջակցել բարդ իրավիճակում:

 

Կարիճին անկախ կին է հարկավոր: Կարիճները կրքոտ են, ուժեղ: Նրանց կին է հարկավոր, ով չի կոտրվի զգացմունքների տարափի ազդեցությամբ: Նա պետք է կարողանա պաշտպանել իրեն, հարձակվել անհրաժեշտության դեպքում: Կարիճներին լավագույնն է հարկավոր: Այդ պատճառով էլ անկախ, կրքոտ կինը նրա իդեալն է:

 

Աղեղնավորին էներգիայով լի կին է հարկավոր: Աղեղնավորները միշտ շարժման մեջ են: Նրանք պաշտում են նոր գաղափարներ, վայրեր, մարդկանց: Այս տղամարդկանց կին է հարկավոր, ով էնտուզիազմով կընդունի բոլոր առաջարկները:

 

Այծեղջյուրին շփվող կին է հարկավոր: Տղամարդ Այծեղջյուրները երբեմն չափազանց լռակյաց են, կոնսերվատիվ: Նրանց կին է հարկավոր, ով կկարողանա ուրախացնել: Կինը պետք է ինքնավստահ լինի, շփվող, ուրախ, աշխատասեր և հավատարիմ:

 

Ջրհոսին անսովոր կին է հարկավոր: Ջրհոսներին յուրահատուկ մեկն է հարկավոր: Նա պետք է ունենա սեփական կարծիքը, անսովոր մտքեր: Իդեալական կլինի, եթե նրանց հետաքրքրություններն ու հայացքները համընկնեն:

 

Ձկներին սիրելի կին է հարկավոր: Ձկներն անուղղելի երազողներ են: Նրանց նույնքան ռոմանտիկ և ստեղծագործ կին է հարկավոր: Կինը պետք է կարողանա ամուսնուն «իջեցնել երկնքից»: Ձկները գնահատում են, երբ կինն իր վրա է վերցնում կենցաղային հոգսերը, շրջապատում սիրով ու աջակցությամբ:



loading...