Գլխավոր դատախազության աշխատակիցը քաղաքացուն հայհոյել ու հրե՞լ է


Գլխավոր դատախազության աշխատակիցը քաղաքացուն հայհոյել ու հրե՞լ է
Մայիս 23 12:41 2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գլխավոր դատախազության շենքի մոտ 58-ամյա մի տղամարդու հասցեին հայհոյանքներ է հնչեցվել, հրել են, ինչի հետևանքով վերջինս վնասվածքներ է ստացել:

Տղամարդու հայտարարության համաձայն՝ իրեն հրողը եղել է դատախազության աշխատակից, ինչի հետևանքով ձեռքը կպել է պատին և վնասվել:

Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ով է եղել տղամարդուն հրող անձը, կպարզվի քննությամբ:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր` Փաստինֆո