Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 NF 511 համարանիշի և Toyota մակնիշի 11 DD 909 համարանիի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
2 մեքենաների բախումից հետո 1 հոգի վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։ Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, սակայն վերջինս հերքում է, որ ինքն է եղել վթարի մեղավորը։










