Քլունին արքայազնի հարսանիքի ժամանակ պարել է Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլթոնի հետ


Քլունին արքայազնի հարսանիքի ժամանակ պարել է Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլթոնի հետ
Մայիս 21 14:47 2018

Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ նրա ընտրյալ Մեգան Մարքլի հարսանիքին ներկա էին նաեւ Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը։ 

Քլունիները ներկա էին ոչ միայն Սուրբ Գեորգի եկեղեցում կայացած պսակադրության արարողությանը, այլ նաև հարսանեկան երեկույթին։ 

Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ երեկույթի ժամանակ Քլունին նախ պարի է հրավիրել Մեգան Մարքլին, ապա Քեյթ Միդլթոնին։ Դժբախտաբար, հարսանեկան այդ պարերից լուսանկարներ չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչպես է այս ամենին արձագանքել Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին։