Վանաձորում 27-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է զինվորական հագուստի խանութի պատին. կան վիրավորներ


Վանաձորում 27-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է զինվորական հագուստի խանութի պատին. կան վիրավորներ
Մայիս 21 12:22 2018

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Մասիս Մելիքյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 GO 547 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող զինվորական հագուստների խանութի պատին, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Մ. Մելիքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Սայադ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։