Կրպակում հրդեհ է բռնկվել


Կրպակում հրդեհ է բռնկվել
Մայիս 21 10:42 2018

Մայիսի 21-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 95 շենքի մոտակայքում փոքր կրպակ է այրվում: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39–ին, մարվել 00:56–ին:

Այրվել է մոտ 6 քմ կրպակի ներսի փայտե երեսպատումը՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: