Մայիսի 20-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Infiniti Q4» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Մ. Մ., 1986 թ.) և ուղևորը (Գ. Մ., 1989 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երևան էլտրանսպորտ» ՓԲԸ-ի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:










