Սլացիկ մարմին՝ ամռանն ընդառաջ. մեկ օրում ազատվեք մեկ կիլոգրամից


Սլացիկ մարմին՝ ամռանն ընդառաջ. մեկ օրում ազատվեք մեկ կիլոգրամից
Մայիս 18 21:00 2018

Բաղադրությունը.

·        10 սմ երկարությամբ կոճապղպեղի արմատ,

·        10-12 հատ կարմիր խնձոր,

·        2 կիտրոնի հյութն ու դրանց կեղևի քերուկը,

·        բնական մեղր՝ ըստ ճաշակի,

·        դարչնի 1-2 ձողիկ,

·        4-5 լիտր ջուր:

 

 

Այս ըմպելիքը հարուստ է մի շարք օգտակար նյութերով, վիտամիններով ու միկրոտարրերով: Իր յուրահատուկ բաղադրիչների՝ կոճապղպեղի, մեղրի և խնձորի շնորհիվ այն նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն:

·        Կոճապղպեղն ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում արյան շրջանառությունը, մաքրում օրգանիզմը, բարելավում մաշկի գույնն ու վիճակը և նպաստում ավելորդ քաշի նվազմանը:

 

·        Կիտրոնը վիտամին C-ի հիանալի աղբյուր է:

 

 ·        Մեղրը հարուստ է մի շարք օգտակար նյութերով:

 

·        Դարչինը տոնուս է հաղորդում, բարելավում է արյան շրջանառությունը, իսկ դրա բույրը բարձրացնում է մարդու տրամադրությունը:

·        Խնձորները պեկտինների, մանրաթելերի, վիտամինների և երկաթի հարուստ աղբյուր են:

 

 Պատրաստման եղանակը.

 

Կոճապղպեղը մաքրել, բարակ շերտերով կտրատել և լցնել կաթսայի մեջ: Խնձորների վրա փոքրիկ կտրվածքներ անել, լցնել կաթսայի մեջ, այնուհետև ավելացնել նաև կիտրոնների կեղևը և դարչնի ձողիկները:

 

Կաթսայի մեջ ավելացնել 4-5 լիտր ջուր, եռացնել և եփել մոտ 3 րոպե, այնուհետև քամել, լցնել տարրայի մեջ, կափարիչը փակել և թողնել, որ սառի: Մեղրն ու կիտրոնի հյութը հարկավոր է ավելացնել ըմպելիքին, երբ այն գոլանա:

 

Այս ըմպելիքն անհրաժեշտ է խմել ամեն երեկո: Ընդ որում՝ այն կարելի է օգտագործել ինչպես գոլ, այնպես էլ սառը վիճակում: