Հոգեբուժարանում հարկադիր բուժման մեջ գտնվողը վիճաբանել է մեկ այլ հարկադիր բուժման մեջ գտնվողի հետ և նրան հայելիով վնասել: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:
Ըստ մեղադրանքի՝ Վարազդատը, գտնվելով Երևան քաղաքի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի 6-րդ բաժանմունքում հարկադիր բուժման մեջ, 2017թ․ հունիսի 24-ին վիճաբանել է նույն բաժանմունքում հարկադիր բուժման մեջ գտնվող Հովսեփի հետ:
Վիճաբանության ընթացքում Վարազդատը հայելու բեկորով հարվածել է վերջինիս դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ ձախ աչքի վերին կոպի շրջանի հարակից արյունազեղմամբ՝ կտրած-պատռված վերքի ձևով:
Վարազդատին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:










