Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 20 NM 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AN 678 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է՝ մինչ այդ կոտրելով ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակը։










