Այսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։
***
Քիչ առաջ դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ սպանվածն արական սեռի է։










