Կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը


Կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը
Մայիս 17 13:05 2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»։։