Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Peugeot մակնիշի 505 QQ 15 համարանիշի և 51-ամյա Ռուզան Տոպոլյանի վարած Hyundai մակնիշի 88 XX 588 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com -ը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում Peugeot-ը գլխիայր շրջվել է։ Վթարի վայրում Hyundai-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։










