Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արշակ Մեսանյանի վարած Opel Astra մակնիշի 34 RT 213 համարանիշի և Մարալիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ժորա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼN 505 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող, Գյումրի քաղաքի բնակիչ, 4-ամյա Մարկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










