Հալիձոր-Տաթեւ ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում


Հալիձոր-Տաթեւ ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում
Մայիս 14 16:45 2018

ՀՀ տրանպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր-Տաթեւ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհը միակողմանի բացվել է:

 

Երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: