ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի


ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի
Մայիս 14 13:10 2018

Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է: Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

 

1.       «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ

2.      «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ

3.      «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ

4.      «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ

5.      «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ

6.      «ԲԵՏՈՆ» ԱԿ

7.      «ՄԵԴՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ

8.      «ՀԱՑԱՌԱՏ-42» ՍՊԸ

9.      «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ

10.  «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ

11.  «ՀԵՆՔ» ՍՊԸ

12.  «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ

13.  «ԱՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ

14.  «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ

15.  «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին