Երևանում 39-ամյա կինը դանակահարել է 33-ամյա տղամարդու


Երևանում 39-ամյա կինը դանակահարել է 33-ամյա տղամարդու
Մայիս 14 00:09 2018

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը:

Մինչ Էրեբունու բժշիկները կպայքարեն վիրավորի կյանքի համար, ինչի շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրան դանակահարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը, ով դանակով մի քանի անգամ հարվածել է Ա. Թալանչյանի մարմնի տարբեր մասերի:

Ոստիկանները Ք. Տատարագուլոնին բերման են ենթարկել բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ք. Տատարագուլոնը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ SHAMSHYAN.com ահազանգած վիրավորի հարազատները նշում էին, որ նա նախկինում եղել է երեք անգամ դատապարտված, և իրենց զայրույթն ու զարմանքն են հայտնում, թե ինչու է դանակահարություն կատարողը ստորագրությամբ ազատ արձակվել: