ՊԵԿ-ից հերքում են բյուջեից մեկ միլիարդ դրամ հանելու մասին տեղեկությունները


ՊԵԿ-ից հերքում են բյուջեից մեկ միլիարդ դրամ հանելու մասին տեղեկությունները
Մայիս 9 14:00 2018

 

«Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»:

Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակման կեղծ բնույթը` հստակ միտված վերը նշված պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է հրապարակել փաստեր, որոնց հիման վրա  օրաթերթը նման տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, իսկ դրանք չներկայացնելու դեպքում (ինչը և սպասվում է)` անհապաղ հերքում հրապարակել:

 

 

Պետական եկամուտների կոմիտեի

 տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին