Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 33 դեպք


Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 33 դեպք
Մայիս 8 17:10 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության նկատմամբ բռնության 1-ական դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: