Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկում միջադեպ է գրանցվել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, նրանք քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ դեպքի վայրից: Ժամանել է նաև շտապօգնության ծառայություն:










