Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը պատկանող Mercedes մակնիշի 999 VV 65 համարանիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի 35 RT 366 համարանիշի մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի 1 ուղևոր տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:










