Խոշոր վթար Կոտայքում. BMW X5-ը բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. վարորդի վիճակը ծանր է


Խոշոր վթար Կոտայքում. BMW X5-ը բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. վարորդի վիճակը ծանր է
Մայիս 3 11:07 2018

Կոտայքի մարզում այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։30-ի սահմաններում 34-ամյա Էդգար Մ.-ն Երեւան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի սկզբնամասում, դեպի Երեւան ընթանալիս իր վարած BMW X5 մակնիշի 61 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: