Դոլարն ու եվրոն թանկացել են, իսկ ռուբլին փլուզվել է


Դոլարն ու եվրոն թանկացել են, իսկ ռուբլին փլուզվել է
Ապրիլ 10 17:12 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 481.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.88 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.67 դրամ (աճել է 3.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.61 դրամ (աճել է 4.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.71 դրամ (նվազել է 0.38 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 253.09 դրամ, ոսկի՝ 20,630.5 դրամ, պլատին՝ 14,296.29 դրամ։

Ապրիլի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: