Մարտի 13-ի աստղագուշակ


 Մարտի 13-ի աստղագուշակ
Մարտ 13 01:03 2018

Խոյ

Այնպես արեք, որ անձնական խնդիրները գործնականի հետ չխառնվեն, եթե անգամ հայտնվել եք անելանելի դրության մեջ, փորձեք հարթել:

Ցուլ

Ձեզ բավական հետաքրիր ու իրադարձություններով լի օր է սպասվում: Դեպքեր տեղի կունենան, որոնք իրենց դրական հետևանքներով լի կլինեն:

Երկվորյակ

Ոչ մի լուրջ գործ այսօրվա համար մի պլանավորեք, քանի որ կարող եք հուսախաբ լինել: Կարևոր գործերը թողեք ավելի հարմար ժամանակի:

Խեցգետին

Փորձեք այսօր հպարտությունը չկորցնել ոչ մի պարագայում, խնդիր կլինի հատկապես սիրելիի հետ, թողեք, որ առաջին քայլը նա կատարի:

Առյուծ

Աշխատավայրում շատ լուրջ հաջողություններ կգրանցեք: Ձեր աշխատասիրությունը անպայման կգնահատվի:

Կույս

Հաջող օր է մասնագիտական զարգացում ու անձնական հաջողություններ արձանագրելու համար: Ձեզ պետք է միայն ճիշտ գնահատել իրավիճակը:

Կշեռք

Այսօր ամեն ինչ ձեզ մոտ մի փոքր դժվարությամբ կստացվի, բայց կստացվի: Զինվեք համբերությամբ:

Կարիճ

Այսօր դուք ինքներդ ձեզանից գոհ կմնաք: Այսօր ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես նախօրոք մտածել եք:

Աղեղնավոր

Ձեր առաջ իրականանալի նպատակներ դրեք, դուք սովորաբար ցանկանում եք այնպիսի բաներ, որոնք ձեր ուժերից վեր են, հետո հիասթափվում եք:

Այծեղջյուր

Այսօր կարող եք ձեզ մի փոքր հանգիստ թույլ տալ: Բայց զգոնությունը մի կորցրեք հատկապես աշխատավայրում:

Ջրհոս

Ձեր կյանքում սպիտակ շրջան է, այսօրն էլ բացառություն չէ: Ամեն ինչ շատ լավ ընթացք կստանա, անակնկալների ևս սպասեք:

Ձկներ

Մի կողմ դրեք զայրույթն ու գործի անցեք, վերջերս դուք մեծ հիասթափություն եք ապրել, բայց թող դա ձեզ չխանգարի: