Բանանը պարունակում է նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել, լավացնել տրամադրությունը և երջանիկ զգալ:
Ինչպես նաև, այդ միրգը էներգիայի մեծ պահուստ ունի: Օրինակ, ուտելով երկու բանան, դու կստանաս էներգիա, որը կբավականեցնի մեկ ու կես ժամ ակտիվ աշխատելուն:
Ինչպե՞ս պատրաստել բանանով համեղ ռուլետ
Բաղադրիչներ
. 4 ձու
. կես բաժակ շաքարավազ
. վանիլին, ըստ համի
. կես բաժակ ալյուր
. 2 թեյի գդալ սերուցքային կարագ
. 2 թեյի գդալ մեղր
. քարորդ բաժակ հարած սերուցք
. 1 բանան
. չորացրած մրգեր, հատապտուղներ, քերած շոկոլադ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված
Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր, այդ ընթացքում խմորը հարելով
Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի
Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել
Պետք չէ երկար թխվի, 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա
Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն
Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի
Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում, կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև հատապտուղներով:
Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և միևնույն ժամանակ հասարակ դեսերտ է: