Բարեկազմ լինելու ճանապարհին մեզնից շատերին խանգարում են հատկապես գոտկատեղի հատվածում կուտակված ավելորդ ճարպերը: Դրանք վերացնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել ու ֆիզիկական վարժությունների հատուկ շարք կիրառել:
Սակայն գոյություն ունի բնական բաղադրատոմս, որի կիրառումը թույլ է տալիս զգալի բարակեցնել գոտկատեղը:
Բաղադրատոմսն իրենից ներկայացնում է համեղ օշարակ, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 125 գր ծովաբողկ, 3 ճաշի գդալ մեղր, 3 կիտրոն:
Սկզբում բլենդերով անցկացրեք ծովաբողկը, իսկ հետո ավելացրեք կիտրոնն ու մեղրը: Խառնեք այնքան, մինչև որ ստացվի օշարականման զանգված: Տվյալ զանգվածից հարկավոր է ընդունել օրական 2 ճաշի գդալ` առավոտյան և երեկոյան:
Երեք շաբաթ օգատգործելուց հետո հարկավոր է դադար տալ, հետո նորից կրկնել: