Ջեռոցը մաքրելու լավագույն տարբերակը. հիանալի փայլ՝ առանց ավելորդ ջանքերի


Ջեռոցը մաքրելու լավագույն տարբերակը. հիանալի փայլ՝ առանց ավելորդ ջանքերի
Դեկտեմբեր 15 22:13 2017

Գազօջախը շատ հաճախ է կեղտոտվում: Ստիպված ենք լինում այն շատ հաճախ մաքրել, և դա շատ ժամանակ և ջանքեր է պահանջում:
Այս մեթոդը կսովորեցնի ձեզ, թե ինչպես արագ և հեշտ մաքրել ջեռոցը:
Ջեռոցի արագ մաքրում

Ձեզ պետք կգան
Քառորդ բաժակ խմորի փխրեցուցիչ
250 մլ ամոնիակ
1 լ տաք ջուր
2 ջերմադիմացկուն տարաներ
Մաքրում ենք ջեռոցի ապակին
1. Ջրի մեջ փխրեցուցիչ լցրեք, խառնեք, մինչև թթվասերի նման զանգված դառնա:
2. Քսեք այդ զանգվածն ապակու վրա:
3. Թողեք այդպես կես ժամ:
4. Լավ տրորեք կտորով կամ սպունգով:
Ապակին կզարմացնի ձեզ իր մաքրությամբ: Իսկ ձեզ թվում էր, թե դա այլևս ոչ մի բանով չեք կարող մաքրել:


Մաքրում ենք ջեռոցի ներսը
1. Տաքացրեք ջեռոցը մինչև 150 աստիճան:
2. Լցրեք տարայի մեջ տաք (եռացող) ջուր:
3. Մյուս տարայի մեջ լցրեք ամոնիակը:
4. Անջատեք ջեռոցը:
5. Ամոնիակը դրեք ջեռոցի ցանցի վրա, իսկ ջուրն՝ ամենաներքևում:
6. Փակեք ջեռոցը և գնացեք քնելու:
7. Հաջորդ օրը մի փոքր ամանների հեղուկ ավելացրեք ամոնիակի մեջ և դրանով մաքրեք ջեռոցի պատերը՝ սպունգով կամ ինչ-որ կոպիտ բանով:
Ահա և վերջ: Ինչպես տեսնում եք, այդքան էլ բարդ ու ծանր չէր: Ուղղակի ուշադիր եղեք, չմոռանաք օդափոխել խոհանոցը՝ ամոնիակի հոտի հետ կապված: Կարելի է նաև ամոնիակը փոխարինել սոդայով: Ջրի մեջ սոդա ավելացրեք, շիլայանման զանգվածը քսեք ջեռոցի պատերին և այդպես թողեք որոշ ժամանակ: Հետո մաքրելն ավելի հեշտ կլինի: