Ամենաուժեղ նշանը՝ Ձկներ
Բավականին տարօրինակ է, չէ՞ որ Ձկները շատ զգացմունքային են և տպավորվող։ Սակայն Ձկներն ունեն ներքին շատ պաշարներ, որոնք բացակայում են կենդանակերպի այլ ներկայացուցիչների մոտ։ Եվ երբ, օրինակ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել, որ Ձկները ծնկում են, սակայն չեն կոտրվում։
Ամենանենգ նշանը՝ Կարիճ
Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Կարիճները գործում են ամենախորամանկ մեթոդներով, իրենց շատ բարդ է ինչ-որ հարցում կասկածել։ Կարիճները՝ ամենադաժան և վտանգավոր թշնամիներն են։
Ամենագեղեցիկ նշանը՝ Աղեղնավոր
Բնությունն այս մարդկանց շատ ներդաշնակ կառուցվածք է պարգևել, և դա իրենց ամենագեղեցիկը կոչվելու իրավունք է տալիս։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ավելորդ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։
Ամենասեքսուալ նշանը՝ Խոյ
Այս մարդիկ էներգետիկ են, կրքոտ և ակտիվ։ Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։ Խոյերը ուշադրություն են գրավում իրենց խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։
Ամենահավատարիմ նշանը՝ Կույս
Այս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և ընտրողաբար են մոտենում երկրորդ կեսին ընտրելու հարցին։ Եթե ընտրում են ինչ-որ մեկին, ապա կարող եք վստահ լինել՝ Կույսերը երբեք նրան չեն դավաճանի։
Ամենաբարի նշանը՝ Ցուլ
Նա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ նրբանկատ է շփման մեջ, ինչն ինքնին բարության նշան է համարվում։ Ցուլերը միշտ օգնության են հասնում, անշահախնդիր են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի սիրտ ունեն։
Ամենահաջողակ նշանը՝ Երկվորյակներ
Հաճախ իրենք հայտնվում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ կենդանակերպի մնացած նշանների հետ համեմատելիս։ Երկվորյակները լավատեսներ են, իսկ դա կազմում է իրենց հաջողության 90 %։ Հաջողակ լինելու շնորհիվ իրենց կարելի նաև ամենաերջանիկ նշանը համարել։
Ամենաընտանեկան նշանը՝ Խեցգետին
Այս մարդկանց համար ընտանեկան արժեքներն առաջին տեղն են զբաղեցնում։ Իրենք ձգտում են արժանի զուգընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել և շատ երեխաներ ունենալ։ Սա լուրջ հարաբերությունների և ամուսնության համար ամենակատարյալ նշանն է ։
Ամենաեսասեր նշանը՝ Առյուծ
Չնայած իր առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, Առյուծը ամենաեսասեր նշանն է համարվում և ամեն բան անում է հանուն իր շահերի և ցանկությունների։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, ինչը լրացնում է նրա էներգիան։ Բացի այդ Առյուծները սիրում են գովասանքն ու շողոքորթությունը։
Ամենամարդամոտ նշանը՝ Կշեռք
Սիրում է ժամերով խոսել, բավականություն է ստանում նոր ծանոթություններից։ Շրջապատում իրենց անկաշկանդ ու վստահ են զգում։ Ծանր են տանում միայնության նույնիսկ մեկ օրը։
Ամենափակ նշանը՝ Այծեղջյուր
Թե ինչ է Այծեղջյուրի մտքին՝ բարդ է պատկերացնել․ սա կենդանակերպի ամենափակ նշանն է։ Այծեղջյուրները հազվադեպ են վստահում իրենց ապրումներն ու զգացմունքները ինչ-որ մեկին, իսկ շրջապատում իրենց սառը և անտարբեր են պահում։
Ամենահանճարեղ նշանը՝ Ջրհոս
Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են առաջարկում։ Իրենց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սակայն երբեմն իրենց ուժը չի բավականացնում հասցնել գործն իր տրամաբանական ավարտին, հետևաբար իրենց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերը մնում են չճանաչված։