Ինչպես են իրար հետ կապված կենդանակերպի նշանները


Ինչպես են իրար հետ կապված կենդանակերպի նշանները
Նոյեմբեր 19 22:10 2017

Շատ մարդիկ բազմիցս մտածել են այն մասին, թե ինչպես են իրար հետ կապված կենդանակերպի նշանները: Առաջին հայացքից՝ դա բավականին հասարակ բան է, քանի որ մեծ թվով մարդիկ գիտեն բաշխումը, օրինակ՝ ըստ տարերքի: Բայց նշանների միջև գոյություն ունեն այլ կապեր և դրանցից մի քանիսը բավականին նշանակալից են: Կապեր կենդանակերպի նշանների միջև Աստղագուշակության մեջ ամեն ինչ կապված է իրար հետ: Կենդանակերպի նշանները ծայրահեղ սերտ փոխներգործում են մեկը մյուսի հետ՝ փոխադարձաբար ազդելով ճակատագրի վրա: Որոշ նշանների նմանության ամենատարածված օրինակը բաժանումն է՝ ըստ տարերքի:


Այդպիսի կապը բաժանում է նշանները 4 խմբի.
1. Կրակ (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր):
2. Ջուր (Խեցգետին, Կարիճ, Ձկներ):
3. Օդ (Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս)
4. Հող (Կույս, Այծեղջյուր, Ցուլ):


Յուրաքանչյուր տարերք միավորում է նշանները որոշակի հատկանիշներով: Այսպես, հրե նշանի ներկայացուցիչները հանդիսանում են գերազանց լիդերներ, ինչպես նաև դժվար են ենթարկվում դաստիարակության: Ջրային նշաններն իրենցից ներկայացնում են մարմնի նկատմամբ հոգու առաջնության վառ օրինակ:
Օդն ազատություն է: Ուստի այդպիսի մարդիկ շատ են սիրում իրենց, խելացի են և խոհուն: Դե, իսկ հողը, դրանք նյութական տիպի մարդիկ են, որոնք ամուր կանգնած են հողի վրա: Կարմայական կապը Կարման ճակատագիրն է, որը կառուցվում է մարդու գործողությունների և արարքների վրա: Դա նաև մարդու վերածնունդն է, որը նշանակում է հոգու վերածնունդը այլ մարմնի մեջ: Ընդամենը լինում են 4 տիպի կարմաներ, որոնք հատուկ են ամբողջական տարերքների:
Սովորական կարմա – այս կարման կառուցում են արարքները, որոնք հոգին կատարում է անընդհատ: Սա հատուկ է Հողի նշաններին: Ամենայն հավանականությամբ, հաջորդ կյանքում Կույսերը, Ցուլերը և Այծեղջյուրները կանցնեն նույն խոչընդոտներով՝ շարունակելով հանդիպել նույն սխալներին և արգելքներին:
Վերջին կարմա – Սա մահից առաջվա կարմա է: Դրանք կառուցում են այն արարքները, որոնք կատարվել են մահվանից առաջ: Անելանելի իրավիճակներում ամենից շատ հնչեղ արարքների հակված են Օդի նշանները: Նրանք կարող են չվերահսկել իրենց անսովոր իրավիճակներում կամ էլ, հակառակը, համարձակվել անել այնպիսի բան, որ ուրիշ նշաններ չեն համարձակվի: Օդի մարդիկ կարող են իրենց հաջորդ կյանքն ապրել միանգամայն այլ ձևով:
Կշռելի կարմա – Սա հոգու ճակատագիրն է՝ որոշված մարդու բուռն կյանքում կատարված հատուկ արարքներով: Կարմայի այս տեսակն ունեն հրե նշանի ներկայացուցիչները, որովհետև ամբողջ կյանքն ապրում են արարքներով, որոնք շատ հստակ արտահայտվում են շրջապատող աշխարհի վրա:
Մնացորդային կարմա – Սա Ջրի ճակատագիրն է: Ջրային նշանները տիրապետում են իրենց: Նրանք հակված են իրենց ճակատագիրն ընդունելուն, դրա համար հաճախ ուղղակի հանգիստ անցնում են այլ մարմնի մեջ: Մնացորդային կարման նշանակում է, որ տվյալ նշանների արարքները հազվադեպ են ազդում վերածննդի վրա: Ինչպե՞ս են իրար մեջ կապված տարբեր տարերքների, հետևաբար, տարբեր կարմաների կենդանակերպի նշանները: Սովորական կարմայի մարդիկ բոլորից ուժեղ են ազդում նրանց կյանքի ուղու վրա, ում ճակատագիրը սերտորեն կապված է Մնացորդային կարմայի հետ, քանի որ վերջինիս ներկայացուցիչները միշտ չէ, որ նախաձեռնում են ճակատագրական արարքներ, իսկ հողային Սովորական կարման թույլ է տալիս նման արարքներ՝ նույնիսկ ի վնաս իրեն: Իսկ Սովորական կարմայի վրա բարերար ազդեցություն կարող է ունենալ Վերջին կարմայի մարդը: Վերջին կարման ինքն է տնօրինում իր ճակատագիրը: Բայց գնալ այդ ճանապարհով ավելի հեշտ է Սովորական կամ Մնացորդային կարմայի հետ: Հատկապես այդ պլանում բարերար է Մնացորդայինը. այս կարգի նշանների մոտ առկա է սերտ կարմայական կապ: Ինչ վերաբերում է Կշռելի կարմային, ապա նրա դերն այլ կարմայական խմբի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ներկայացուցչի համար ավելի ուժեղ է, քան հակառակ վերադարձումը: Կշռելի կարման չափազանց ուժեղ է, որպեսզի նրա վրա հնարավոր լինի էականորեն ազդել: