Ավտոմեքենա է այրվել


Ավտոմեքենա է այրվել
Նոյեմբեր 11 11:21 2017

Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին:

Պարզվել է, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, այրվել է ասֆալտապատում իրականացնող «Wirtgen w200» ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ: