Ավտովթար Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում


Ավտովթար Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում
Նոյեմբեր 11 10:54 2017

Նոյեմբերի 10-ին, ժամը 21:06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 325» մակնիշի 35 NO 774 (վարորդ՝ 1998 թ. ծնված Ն. Ս.) և «Opel Zafira» մակնիշի 35 FG 579 պետհամարանիշերով (վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Ռ.) ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: