Շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր


Շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
Նոյեմբեր 11 10:36 2017

Նոյեմբերի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք գյուղի վարչական տարածքում բախվել են 3 Scania մակնիշի բեռնատարներ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: