24-ամյա վարորդը Նուբարաշենի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին


24-ամյա վարորդը Նուբարաշենի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին
Նոյեմբեր 10 14:24 2017

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում 24-ամյա Արման Մկրտչյանը իր վարած Opel Astra G մակնիշի 35 MT 478 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մկրտչյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև ճոպանի միջոցով ֆիքսել այն, որպեսզի այն չգլորվի ձորը: