ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում հրդեհ է առաջացել


ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում հրդեհ է առաջացել
Նոյեմբեր 9 16:58 2017

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռուբիկ Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 OQ 166 համարանիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ կան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։