Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում BMW մակնիշի 01 ԼՕ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են մեքենայի առջև հայտնված մի քանի թափառող շները, ու վարորդը, որպեսզի չհարվածի չորքոտանիներին, խույս է տվել, եղանակն էլ, քանի որ անձրևային է եղել, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու տեղի է ունեցել վթարը։










