Հերթական խոշոր ավտովթարը՝ Արծվի արձանի մոտ


Հերթական խոշոր ավտովթարը՝ Արծվի արձանի մոտ
Նոյեմբեր 9 11:21 2017

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Մանուկ Ստեփանյանը իր վարած Skoda մակնիշի 35 ԼQ 873 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Մինչ վթարի վայրում վարորդը կփորձեր վթարված ավտոմեքենան դուրս բերել, նույն հատվածով ընթացող Մարտունի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը կայանում է իր Lexus մակնիշի 35 ԼD 849 համարանիշի ավտոմեքենան, որպեսզի օգնի Skoda-ի վարորդին։ Այդ պահին դեպի Երևան ընթանալիս Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Հայրապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 TQ 025 համարանիշի ավտոմեքենայով բախվում է Մ. Հովհաննիսյանի վարած Lexus-ին։ Այս վթարի դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում ու դիմում էին ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ գրեթե ամեն օր Արծվի արձանի այդ վայրում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում