Երևանում վարորդը բախվել է Մաշտոցի պողոտայի թունելի բետոնե արգելապատնեշին. 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց


Երևանում վարորդը բախվել է Մաշտոցի պողոտայի թունելի բետոնե արգելապատնեշին. 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց
Նոյեմբեր 9 10:17 2017

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 06:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 35-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 18 NA 888 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թունելի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանը ուղևորներ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 24-ամյա Դավիթ Սարգսյանն ու 20-ամյա Արթուր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանն ու ուղևոր Դ. Սարգսյանը եղբայրներ են։