Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Արարատի մարզում։ Ժամը 09։0-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ռանչփառ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ղարզարյանի վարած Mercedes մակնիշի 34 NC 810 համարանիշի, Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Վահրամ Գրիգորյանի վարած Volga 3110 մակնիշի 34 AԼ 135 համարանիշի ավտոմեքենաները և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 52-ամյա Սարո Խաչատրյանի վարած MAN մակնիշի աղբատար բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։










